Ըստ միջազգային կարգի՝ եթե օրինական իշխանությունը վտանգի մեջ է գտնվում, ապա կարող է այլ երկրի զինված կոնտինգենտ հրավիրել ներքին թշնամիներից պաշտպանվելու համար։
Ալիևի հայտարարությունը, ի պաշտպանություն գործող ռեժիմի, այս տեսանկյունից է պետք դիտարկել։
Հրաժարական չտալով՝ գործող վարչապետը Հայաստանն ադրբեջանական (իմա' թուրքական) օկուպացիայի վտանգի առջև է կանգնեցրել։
Այս հայտարարությունը նաև ցույց է տալիս, թե ովքեր են գործող ռեժիմի իրական հովանավորները։
Մենք պետք է մտնենք իրավական դաշտ, և գործող վարչապետը պետք է օրինական կարգով հրաժարական տա, հասկանալով, որ ինքն այլևս անընդունելի է, իր ժամանակը սպառվել է։
Ստեփան Դանիելյան